Նախապատրաստվում են

28/04/2008

Թեղուտի հանքավայրում ընթանում են շինարարական նախապատրաստական աշխատանքներ: Լայնացվում ու վերակառուցվում են գործող ճանապարհները, ինչը կնպաստի բեռների մատչելի տեղափոխմանը: Շինաշխատանքներում ներգրավված է Շնողի եւ Թեղուտի աշխատուժը` 145 մարդ: «Թեղուտ» ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության հատուկ որոշմամբ «էյ-Սի-Փի» ընկերությանը հատկացվել է 1565 հա տարածք, որը կծառայի էներգետիկայի, կապի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ենթակառուցվածքների համար: Այս տարածքում անտառածածկ 357 հա-ն ենթակա է հատման ամբողջ ծրագրի ընթացքում: Արդեն իսկ կատարվող ծառահատումները գտնվում են պետության խիստ հսկողության ներքո: Նախապես հաստատված անտառահատման գրաֆիկի համաձայն` հատվում է այն անտառածածկույթը, որտեղ պիտի կառուցվեն ճանապարհներ, ջրահեռացման ուղիներ, շինություններ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է «էյ-Սի-Փի» ընկերության Թեղուտի տարածաշրջանային տնօրեն Ռուբեն Պապոյանը, նախապատրաստական աշխատանքները կտեւեն 45 ամիս: Առաջիկա ամիսներին ընկերությունը կհամալրվի ՌԴ-ից ներկրված Ժամանակակից մեխանիզմներով եւ շինտեխնիկայով: Ծրագրի երկրորդ փուլում կիրականացվեն շինմոնտաժային աշխատանքներ, երրորդ փուլում կսկսվի արդյունաբերական արտադրանքի թողարկումը: Ծրագրով նախատեսված է շինաշխատանքներում ներգրավել 1700 մարդ: