«Բջնիի» հաշվին

28/04/2008

ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը (ԲՊՏ) հունվարից մինչեւ այսօր ընդերքօգտագործման կարգի, մարկշեյդերական, երկրաբանական եւ պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ վերահսկողություն է իրականացրել ընդերքօգտագործող 12 կազմակերպություններում: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել են տեսչության գրասենյակում: Ստուգումների արդյունքում արձանագրվել է ընդերքօգտագործման պայմանների խախտման մեկ դեպք` Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի հանքային ջրերի» գործարանում հայտնաբերվել են շուրջ 1 միլիարդ դրամ արժողությամբ 254 հազ. 654 խմ հանքային ջրի եւ 483 հազ. 861 խմ ածխաթթու գազի թաքցված ծավալներ: Բնօգտագործման վճարը գանձելու նպատակով արձանագրությունը ներկայացվել է ՀՀ հարկային մարմիններին: Ներկայումս տեսչությունը վերահսկողություն է իրականացնում «Ինտերիեր», «Բացատի լիճ», «Սառնաղբյուր», «Ցից քար», «Այա Պավլե», «Զառ», «Արջասար» եւ «Նոր» հանքարդյունաբերական կազմակերպություններում: