Ոչ միայն լացով

23/04/2008

Աշխարհի գերտերություններին ցեղասպանության փաստն ապացուցելու համար հարկավոր չէ միայն վշտով ու լացով հիշել դրա մասին: Երեկ Արեւմտյան ՀՀ-ի վերաբերյալ լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի կառավարիչ, գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Նրա խոսքով, հարկավոր է ցույց տալ, փաստերով ապացուցել, որ տվյալ ժամանակահատվածում ու տվյալ տարածքներում ապրել է մշակույթ կերտող ու «հաց» ստեղծող մի ժողովուրդ: «Մեր գլխավոր նպատակն է՝ այս ցուցահանդեսով ցույց տալ հայերի հայրենիք Արեւմտյան Հայաստանը, ոչ թե` հայերին` ջարդի ու կոտորածի ժամանակ: Ես չեմ ասում, թե հարկավոր չէ ցույց տալ Եղեռնից արված լուսանկարները: Սակայն, գիտե՞ք, այսօր աշխարհում ստեղծվել է մի ստերեոտիպ, թե հայերը պետք է անդադար լաց լինեն ու իրենց խղճուկ վիճակում զգան»,- նշել է նա ու ավելացրել, թե հարկավոր է «պահանջատիրություն» ներկայացնել, որ Արեւմտյան Հայաստանը մեր երկիրն է: Ըստ նրա, լավ կլիներ, որ նման ցուցահանդեսները ներկայացվեին նաեւ արտերկրում` մասնավորապես ԱՄՆ-ում` 106-րդ բանաձեւի քննարկման ժամանակ: