Խեղդամահ է արել

23/04/2008

ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեղայականով ներկայացել է 1937թ. ծնված Գերասիմ Հ.-ն եւ հայտնել, որ 4-րդ գյուղի ծերանոցում մարդ է խեղդամահ արել: ՀՀ Ոստիկանության փոխանցմամբ, Գերասիմ Հ.-ն բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտնել է, որ ապրիլի 19-ի երեկոյան իր սենյակում խեղդամահ է արել նույն տուն-ինտերնատի բնակիչ, 1947թ. ծնված Մ. Խաչատրյանին: Մեկնած օպերատիվ խումբը Հաղթանակ գյուղում գտնվող տուն-ինտերնատի սենյակում հայտնաբերել է Մ. Խաչատրյանի դիակը: Կատարվում է նախաքննություն: