Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապ բուժօգնության մեքենաներին հասցված վնասը կփոխհատուցվի: Այն կազմել է շուրջ 3 մլն դրամ: Երեւանի քաղաքապետարանի Առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ արձանագրություն է կազմվել եւ ներկայացվել է համապատասխան մարմիններին: Նշված օրերին վնասված բոլոր մեքենաները շահագործվում են, սակայն դրանցում եղած շարքից դուրս եկած բուժսարքավորումները դեռ չեն փոխարինվել նորերով: Երեւանում բնակչությանն այսօր շուրջօրյա սպասարկում է շտապօգնության 38 ավտոմեքենա: Նոր ավտոմեքենաների ձեռքբերման ուղղությամբ ընթանում են համապատասխան աշխատանքներ: