ՀԽՍՀ Խնայբանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց այս տարի արդեն փոխհատուցում է ստացել հանրապետության 1671 քաղաքացի: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ապրիլ ամսին փոխհատուցում կստանա եւս 752 մարդ: Ավանդների դիմաց առաջնահերթորեն փոխհատուցում ստանալու իրավունք ունի, ընդհանուր առմամբ, շուրջ 62.000 քաղաքացի: Այս տարի փոխհատուցման համար հատկացվել է շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ: 2006թ. փոխհատուցում ստացել է 12.872 մարդ: