ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում այսօրվա դրությամբ բուժօգնություն է ստանում մարտի 1-ի անկարգություններից տուժած 3 քաղաքացի: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում եւ թիվ 2 բուժմիավորումում բուժօգնություն են ստանում 1-ական տուժած քաղաքացիներ: «Էրեբունի» ԲԿ-ում` 1 քաղաքացի, որը դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Լ. Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է մարտի 1-ին տուժած զինծառայող, 19-ամյա Տիգրան Աբգարյանը: Նույն օրը` ժամը 19:00-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել էր նաեւ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի բնակիչ, 29-ամյա Սամվել Հարությունյանը: Երեկ տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը: