Մայիսի 2-ին ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ (ապարանցի) Լյովա Խաչատրյանի
50-ամյակն է, եւ որպեսզի ծննդյան օրը կենացներով չձանձրացնեն հյուրերը, Լ.
Խաչատրյանը որոշել է հյուրերին բաժանել կենացների տեքստ, որն ունի
հետեւյալ բովանդակությունը:
1. Բարի լուս։ Օրհնյալ լինի Յուզոն, որի շնորհիվ մենք այսօր այստեղ ենք։ Կենացը խմվում է ոտքի վրա։
2. Թամադայի ընտրության կենացը։ Բարով կառավարի։
3. Շնորհավոր ծնունդը Լյովայի։
4. Խմենք ծնողների կենացը։ Կենացը խմվում է ոտքի վրա։
5. Եղբայրների կենացը։
6. Ընկերների կենացը։
7. Երկու կողմի զոքանչների կենացը։
8. Կանանց կենացը։ Կենացը խմվում է չորս ոտքի վրա։
9. Բոլոր ապարանցիների կենացը։ Կենացը խմվում է հետեւի ոտքերի վրա կանգնած։
10. Երեխաների կենացը։
11. Ազգային ժողովի եւ մասնավորապես «ժողպատգամավոր» խմբի կենացը։
12. Շուրջպարի կենացը, երգը, պարի փորձը։ Կենացը խմվում է առաջին ոտքերի վրա։