Վերջերս Վրաստան Ռոբերտ Քոչարյանի կատարած անակնկալ ու խորհրդավոր
մասնավոր այցը, պարզվում է, բավականին լուրջ ու մինչ օրս անհայտ երանգներ
ունի։ Ըստ վրացական իշխանությանը մոտ կանգնած տարբեր աղբյուրների, այցի
կարեւոր հանգամանքներից մեկը եղել է Ռ. Քոչարյանի հանդիպումն այդ
ժամանակահատվածում Վրաստանում գտնվող ռուսաստանցի օլիգարխ Բորիս
Բերեզովսկու կամ առնվազն նրա ներկայացուցիչների հետ։ Ըստ վրացական
աղբյուրների, Ռ. Քոչարյանը, որն այժմ կարծես թե որոշակի խնդիրներ ունի ՌԴ
քաղաքական վերնախավի հետ, խնդրել է, որպեսզի Բ. Բերեզովսկին իր կողմից
դեռեւս վերահսկվող ԶԼՄ-ներում նպաստի ՀՀ նախագահի իմիջի վերականգնմանը։
Առայժմ տակավին անհայտ է մնում, թե ինչով պետք է Բերեզովսկու այդ
«լավությանը» փոխհատուցի Ռ. Քոչարյանը։