Մեղադրում են

30/03/2008

Նախօրեին կալանավորվել է Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրան մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու համար, 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ինչպես նաեւ՝ 154 պրիմ հոդվածի երկրորդ մասով` ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար: Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի շրջանակներում այս պահի դրությամբ կալանավորված է 102 մարդ: