ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ստորագրել է ԱԺ կողմից ընդունված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով «կարգավորվել» է պաշտոնաթող նախագահների պահպանությունը, երբ նրանք հակաօրինական գործողություն են իրականացնում: Ըստ օրենքի` պետական պահպանությունն իրականացնող խմբի ղեկավարն այդ մասին պարտավոր է անհապաղ զեկուցել իր վերադասին, պահպանությունը շարունակելու աննպատակահարմարության մասին անհապաղ ծանուցել հենց պահպանվող անձին, մի այլ կետով էլ առաջարկվում է, որ եթե ինքը՝ պահպանվող անձն է ցանկանում, կարող է գրավոր հրաժարվել պետական պահպանությունից: