Երեկ ԱԺ ճեպազրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին՝ նշել է, թե` Ոստիկանությունն ունի կանոնադրությամբ ղեկավարվելու կարգ եւ ցանկացած իրադրության պայմաններում պետք է ղեկավարվի այդ պահանջներով: Իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ավետ Ադոնցը հայտարարել է, թե ցուցարարների նկատմամբ զենք չի կիրառվել: ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանն էլ` բացառելով քաղաքական հաշվեհարդարի գործոնը, կարծիք է հայտնել, թե մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված յուրաքանչյուր քր.գործ պետք է ունենա հստակ մեղադրանք: