ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը դրական քայլ է համարում կոալիցիայի ստեղծումը, որով օգտագործվում է քաղաքական ուժերի ներուժը: Ըստ նրա՝ լավ չէ, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ժառանգություն է ստացել երկրում տիրող այսպիսի քաղաքական մթնոլորտ: Ըստ նրա` ցանկալի կլիներ ձերբազատվել այն բացասական ուժերից, որոնք ժողովրդի համար անընդունելի են: Նրա խոսքով` իշխանությունները պատրաստակամ են զիջման առումով: «Այսօր քաղաքական դաշտը մաքուր է: Միակ իրական ընդդիմությունը մնացել է «Ժառանգությունը», որը ձգտում է որոշակի եղանակ ստեղծել: Մնացածը կորցրել են ժողովրդի վստահությունը»,- ասել է ԺԿ նախագահը՝ կանխատեսելով, որ կառավարությունում պաշտոններ կզբաղեցնեն պրոֆեսիոնալները: