A- Բարձրացնում է շնչառական օրգանների դիմադրողականությունը, պահպանում է մաշկի առողջությունը, ոսկորները, մազերը, ատամները, լնդերը, բուժում է պզուկները:
B1- համարվում է հոգու աշխուժության վիտամին: Այն կարգավորում է նյարդերի, սրտի, մկանների աշխատանքը, լավացնում է ածխաջրերի յուրացումն օրգանիզմի կողմից:
B2- նպաստում է երեխա ունենալուն, առողջ է պահում մաշկը, մազերն ու եղունգները, լավացնում է տեսողությունը:
B6- կանխում է նյարդային եւ մաշկային հիվանդությունների առաջացումը, ազդում է՝ որպես բնական միզամուղ:
B12- մասնակցում է, այսպես ասած, արյան արտադրության գործընթացին, մեծացնում է օրգանիզմի էներգիան, կայուն է պահում նյարդային համակարգը, երեխաների մոտ լավացնում է ախորժակը եւ նպաստում է հասակին:
B13- զգուշացնում է ծերացման վտանգի մասին, օգնում է սկլերոզի բուժմանը:
B15- այն առաջինն առաջարկվել է Ռուսաստանում: Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը, պահպանում է աղտոտված միջավայրից:
C- ամոքում եւ բուժում է վերքերն ու այրվածքները: Այն եւս արյան մեջ իջեցնում է խոլեստերինի քանակը, պահպանում է շատ վիրուսներից ու բակտերիաներից, պակասեցնում է տրոմբի առաջացման հավանականությունը, երկարացնում է կյանքի տեւողությունը, պակասեցնում է ալերգենների ազդեցությունը:
D- օգնում է կալցիումին եւ ֆոսֆորին ամրացնել ատամներն ու ոսկորները, բուժում է կոնյուկտիվիդ, մրսածության թշնամին է:
E- դանդաղեցնում է բջիջների ծերացումը, մաքրում է թոքերն աղտոտվածությունից, իջեցնում է ճնշումը, վերականգնում է այրվածքները, պահպանում է հղիությունը:
F- կանխում է արյան մեջ խոլեստերինի բարձր տոկոսը, պահպանում է սիրտը, լավացնում է ինքնազգացողությունը, օգնում է քաշի պակասեցմանը:
K- կանխում է ներքին արյունահոսությունների վտանգը, օգնում է արյան ճիշտ մատակարարմանը:
P- ամրացնում է մազանոթների պատերը, բուժում է լնդերի արյունահոսությունները:
PP- շատ կարեւոր վիտամին է օրգանիզմում սեռական եւ այլ հորմոնների` ինսուլինի սինթեզն իրականացնելու համար:
Բայց կարելի է ասել՝ վիտամինային ընտանիքում ամենակարեւոր դերն ունի վիտամի C-ն: Այն անհրաժեշտ է մեզ՝ որպես հաց: Գրեթե բոլոր կենդանիներն այս վիտամինը կարողանում են սինթեզել եւ ստանալ իրենց օրգանիզմում: Չեն կարողանում միայն կապիկները, ծովախոզուկները եւ մարդը: Իհարկե, այդ պակասը լրացնելը հեշտ է: Վիտամին C-ի օրական չափաբաժինը կազմում է 50-100մգ, որը կարող է պարունակել 1 նարինջը կամ կես թուրինջը, 5 հատ խնձորը, 1 բաժակ մորին, 1 ճաշի գդալ չիչխանը կամ ուղղակի 2-4 հաբ վիտամինը: