«3 ՄԻԼԻՈՆ» ամսագրի նոր համարում կարդացեք

17/03/2008

– ՊԵՂՎԱԾ ՀԱՅԵՐ. Պատմություն ջազի եւ սիգարի մասին. «Ֆրենկ Սինատրան այդ երգը կատարում է հրաշալի, սակայն պետք է լսել դա Ավոյի կատարմամբ»,- ասում են նրանք, ովքեր լսել են «Stranger in the Night» հանրահայտ ստեղծագործությունը հենց հեղինակի՝ Ավո Ուվեզյանի կատարմամբ:

– ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ.«Ճիշտ է, երկու եղնիկ ունեմ, եւ արդեն յոթ-ութ ամիս է, ինչ մեր տանն են»,- ասում է Արման Հովհաննիսյանը։

– ՏԵՍԱԿԵՏ. Հրաչ Քեշիշյան. «Ես հարուստ չեմ այնքան, որ կարողանամ մեկենասություն անել եւ, որպես կանոն, տարին փակում եմ պարտքերով»։

– ԿԻՆՈ. Իրական կինոպատմություն. Նեդ Կելլի՝ ավստրալիական լեգենդ։ «Օսկար»՝ Ծերունիներն էլ տեղ ունեին, ֆրանսիացիներն էլ։ Մուլտֆիլմ՝ Գայանե Մարտիրոսյան. «Ես նման եմ իմ մուլտֆիլմի տատիկին»։

– ԹԱՏՐՈՆ. Ռեժիսոր Ռոբերտ Ստուրուա՝ թատրոնի թավշյա դիկտատորը։

«Չե՞ս պարի ինձ հետ»՝ Արմեն Էլբակյանի ներկայացումը՝ Սարոյանի գործերի հիման վրա։ «Ինչ է թաքնված ծիծաղի ետեւում»՝ հայ կատակերգուները՝ բեմում եւ բեմից դուրս։ Դասական՝ «Պայացները» Երեւանում։

– TV, ՌԱԴԻՈ. Հրաչուհի Ջինանյան. Ձայներ, որոնք չեն մոռացվում։ Սերիալ՝ «Ճակատագրի գերիների» ճակատագիրը։ Կադրից դուրս՝ «Իրարանցում» աստղերի շրջանում։ TV դեմքեր՝ Անի Ամիրյան։

– ԲԻԶՆԵՍ. «Տիգրան Մեծ» տպարան՝ Ձեր ձեռքում նրանց աշխատանքի արդյունքն է։ «Արկոլադ». Շոկոլադը, ինչպես եւ կինը, պետք է փայլի։

– ՍՊՈՐՏ. Տափօղակով հոկեյը Հայաստանում։ Ֆուտբոլ՝ Ջեննարո Իվան Գատուզո։ 10 ամենահմայիչ ֆուտբոլիստները՝ հայ երկրպագուհիների աչքերով։

– ԱՐՎԵՍՏ. Տոնինո Գուերան՝ Հայաստանի եւ ամեն ինչի մասին։ Նկարչուհի Վերոնիկա Մկրտչյան։ Վաչե Առաքելյանն ու նրա վիտրաժները։ Նորաձեվություն՝ Մարինա Նիկոլյան. Պաննոների հայ վարպետը։

– ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ։ «Global Bridge»՝ Հայ դպրոցականներն արտասահմանում։ Մարկ Նիշանյան. «Մտավորականությունը պետք ունի խելք ամբարելու»։

– ՄԱՆԿԱԿԱՆ. Մանուկները՝ «3 Միլիոնի» էջերում։ 8-ամյա աղջնակի ճնճղուկները՝ հայկական նամականիշ։ Հռիփսիմե Խրիմյանի մանկական երգերը։

– ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ. 50.000 դոլար՝ մուտք գործելու համար։ Ինչպես են աստղերը փչացնում Կոնսերվատորիայի ուսանողական մթնոլորտը։ Հայ երգչուհիները՝ վարսավիրի աչքերով։

– CLUB-LIFE. «Մաֆիան»՝ «Սիցիլիա» ակումբում։ «ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ.ru»՝ Հանդիպման վայրը փոխել չի կարելի։

– ԼԵԳԵՆԴ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Ովքե՞ր էին ճգնավորները։ Մահացած մարդու լուսանկարը՝ մուտքի դուռ։

– ՓԱԿ ԹԵՄԱ. «Կարմիր լապտերների» երեւանյան տարբերակը։ «Ես իմ փողի համար եմ գալիս, կարող ա՞ գժվում եմ սրանց համար»,- ասում է Արմինեն։

«3 Միլիոն» ամսագրի նոր՝ 112 էջանոց համարը հարցրեք կրպակներում, մարտի 17-ից։