Ոստիկանության թվերը

03/03/2008

ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է. «Ի պատասխան «Մեդիամաքս» լրատվական գործակալության հարցման՝ հայտնում ենք, որ Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների հրավիրած hանրահավաքին փետրվարի 27-ին մասնակցել է 8000, փետրվարի 28-ին` 7000, փետրվարի 29-ին` 6200-6300 մարդ: Նշված հանրահավաքները Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված չեն եղել»: