Հանդիպումներ Վրաստանում

03/03/2008

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին հանդիպել է Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հետ: Ըստ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով պայմանագրաիրավական բազայի ստեղծման հրատապ անհրաժեշտությանը, պաշտպանական բարեփոխումների ոլորտում փորձի փոխանակման համագործակցությանը վերաբերող հարցեր: Իսկ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Բակրաձեի հետ հանդիպման ժամանակ կողմերը փաստել են ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի ներքին կայունության անհրաժեշտությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում: Հիշեցնենք, որ Մ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկու օր առաջ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: