Կալմիկիայի Հանրապետությունից ընտրված Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախկին անդամ Լեւոն Չախմախչյանը, որը մեղադրվում է 1,5 միլիոն դոլարի հափշտակության մեջ, տեղափոխվել է հատուկ հիվանդանոց: «Լեֆորտովո» մեկուսարանի ղեկավարությունը բավարարել է մեր խնդրանքը Չախմախչյանին հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ, եւ այժմ նա գտնվում է «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանին առընթեր հատուկ հիվանդանոցում»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Սադուկովը: Ըստ նրա, նախկին սենատորը տառապում է հիպերտոնիայով եւ մշտապես բարձր ճնշում ունի: Այդ պատճառով նա մի քանի անգամ չի կարողացել մասնակցել դատական նիստերին: