Էլի դոլարի մասին

26/02/2008

Հայաստանում դոլարը դարձյալ սկսել է զիջել իր «դիրքերը»: Այս կապակցությամբ ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից «Panorama.am»-ին տեղեկացրել են, որ երեկվա տվյալներով՝ Ֆոնդային բորսայում դոլարի առք ու վաճառքը կազմել է 7.271 մլն դրամ` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 306.65 դրամ: Փետրվարի առաջին օրը տարադրամի առքուվաճառք իրականացվել է մեկ դոլարի դիմաց միջին կշռված 308.43 դրամ փոխարժեքով: Հետո, փետրվարի 10-ին, մեկ դոլարի արժեքը հասել է 310.05 դրամի: Փետրվարի 20-ին դրամի արժեզրկումը այնքան էլ նկատելի չէր` 0.45 դրամ: Իսկ փետրվարի 21-ին դոլարը միանգամից արժեզրկվեց 2.5 դրամով` հասնելով 307 դրամի: