Նախօրեին Կոտայքի Մարզի Նոր Երզնկա գյուղի ՀՅԴ 2 անդամներ` Սոս Գրիգորյանը, ով նաեւ տեղամասային հանձնաժողովի անդամ է, եւ Սամվել Գասպարյանը հայտարարություն էին տարածել, որով հայտնում էին, որ ընտրություններում սատարելու են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սոս Գրիգորյանը երեկ «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ իսկապես հայտարարության հեղինակներն իրենք են: Իսկ հարցին, թե մտավախություն չունե՞ն արդյոք, որ այդ քայլի համար, հնարավոր է, հեռացվեն ՀՅԴ շարքերից, Ս. Գրիգորյանը պատասխանել է. «Ես չգիտեմ՝ ինչ կանեն կամ չեն անի, բայց ես որեւէ մտավախություն չունեմ»: Իսկ ՀՅԴ Գերագույն մարմնի մամուլի քարտուղար Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրել է, որ երեկ Սոս Գրիգորյանն ու Սամվել Գասպարյանը հեռացվել են Դաշնակցության շարքերից: