Վաղը ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Եվ վերջին մի քանի ամիսների ընթացքում մինչեւ փետրվարի 19-ը Հայաստանն ապրելու է ընդամենը մեկ «ոչ քարոզչական» օր: Չնայած դա հազիվ թե ազդի թեկնածուների հնարավորությունների վրա, քանի որ այս ընտրությունները առանձնացան ինչպես չափից ավելի շատ քարոզչությամբ, այնպես էլ թեկնածուների կողմից միմյանց ուղղված հակաքարոզչությամբ: Եվ այսօր՝ ընտրություններից երկու օր առաջ, ՀՀ բոլոր քաղաքացիներին մնում է քարոզել միայն մի բան` մասնակցել ընտրություններին, քանի որ նաեւ դրանով է մեծապես պայմանավորված այն, թե որքանով ազատ ու արդար կանցնեն գալիք երեքշաբթի օրվա ընտրությունները: Ընտրություններ, որոնք բոլոր թեկնածուները իրավացիորեն անվանում են Հայաստանի Հանրապետության համար ճակատագրական: