Ընտրություններն անցողիկ են

15/02/2008

Ռուսաստանի հայերի միությունը աջակցելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Երեկ այս մասին հայտարարել է միության նախագահ Արա Աբրահամյանը, ավելացնելով, որ իրենք բոլոր թեկնածուների ծրագրերին ծանոթացել են, ուսումնասիրել նրանց գործունեությունը եւ եկել այն եզրահանգման, որ վերջին 10 տարիներին ՌԴ իշխանությունների հետ հետեւողական աշխատել է Ս. Սարգսյանը: «Ռուսաստանի հայերը մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունեն ընտրություններից: Ցանկանում ենք, որ ընտրություններն անցկացվեն թափանցիկ եւ իրավական դաշտում»,- ասել է Ա. Աբրահամյանը՝ ավելացնելով, որ ընտրություններն անցողիկ են, եւ դրանից հետո պետք է կարողանալ միասին աշխատել հանուն Հայաստանի: