ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում 199 միլիոն 626 հազար 500 դրամի մուտքեր են կատարել, ընդհանուր առմամբ, 125 իրավաբանական եւ 588 ֆիզիկական անձինք: Ֆինանսական միջոցներ ընդհանրապես չեն գոյացել Ա. Մելիքյանի նախընտրական հիմնադրամում: Ա. Բաղդասարյանի նախընտրական հիմնադրամում մուտք է արվել 33 միլիոն 210 հազար, ծախսվել` 33 միլիոն 151 հազար 760 դրամ: Ա. Գեղամյանի հիմնադրամում մուտք է արվել 14 միլիոն 600 հազար դրամ, ծախսվել` 14 միլիոն 364 հազար: Տ. Կարապետյանի հիմնադրամում մուտք արված 9 միլիոն 580 հազար դրամը ծախսվել է ամբողջությամբ: Ի դեպ, հիմնադրամում դրամական մուտք է կատարվել միայն թեկնածուի կողմից: Ա. Հարությունյանի հիմնադրամում հավաքված 1 միլիոն 190 հազարից ծախսվել է 1 միլիոն 030 հազար դրամ: Վ. Հովհաննիսյանի հիմնադրամում կատարված 49 միլիոն դրամից ծախսվել է 48 միլիոն 944 հազարը: ՀՅԴ-ն 20մլն դրամի մուտք է կատարել հիմնադրամում: Վ. Մանուկյանի հիմնադրամում կուտակված 4 միլիոն 442 հազար դրամից ծախսվել է 3 միլիոն 570 հազար 233 դրամը: Ս. Սարգսյանի հիմնադրամին կատարված 65 միլիոն 270 հազար դրամից ծախսվել է 58 միլիոն 740 հազար 530 դրամը: Լ. Տեր-Պետրոսյանի հիմնադրամում կուտակված 22 միլիոն 334 հազար 500 դրամից ծախսվել է 21 միլիոն 557 հազար դրամ: