Սուրբ Վալենտինի օրվա առթիվ

15/02/2008

Համեղ Վալենտինկա

Այս ճաշատեսակը հարմար է ցանկացած առիթի համար, բայց այն ավելի տեղին է մատուցել Սուրբ Վալենտինի օրը: Ավելի շուտ այն աղցան է շատ օգտակար ու ռոմանտիկ: Այս աղցանի բոլոր բաղադրիչները մանր կտրատում ենք ու շերտերով տեղավորում ափսեի մեջ` յուրաքանչյուր շերտի վրա քսելով մայոնեզ:

Անհրաժեշտ մթերքներն են. բազուկ, եփած միս, մի քանի ժամ քացախում մնացած գլուխ սոխ, գազար, ձու, պանիր:

Քացախով գազար

4-5 նորմալ չափի գազարը կտրատել 1 սմ երկարությամբ ու 0,5 սմ լայնքով: Այս կտրատած գազարը եփել 1 բաժակ քացախի, 0,5 բաժակ ջրի, 1 թեյի գդալ շաքարավազի ու մի քիչ աղի մեջ: Հետո գազարը հանել, թողնել, որ ջրաքամվի: Գազարին խառնել 400գր ոլոռ, մաղադանոս, քիչ ձեթ, աղացած սեւ պղպեղ ու մայոնեզ:

Գազարը լավաշով

0,5 կգ գազարը անցկացնել քերիչով, ավելացնել 1 կապ կտրատած կանաչ սոխ, 1 կապ սամիթ, 100գր կտրատած ընկույզ եւ 2 պճեղ սխտոր: Այս ամենը լավ խառնելուց հետո երկայնքով դնել լավաշի մեջ, փաթաթել ու կտրատել 5 սմ լայնքով: Շատ համեղ է: