Գույները համադրելու հինգ կանոններ

08/02/2008

Ամեն օր մենք մեզ հարց ենք տալիս. արդյոք այս փողկապը սազո՞ւմ է վերնաշապիկի հետ, կամ այս տաբատն` այս բլուզի: Այս հարցերի պատասխանները կախված են միայն մեկ հանգամանքից` դա գույնն է:

– Միշտ պետք է հիշել, որ սպիտակ վերնաշապիկը սազում է ամեն ինչի հետ:

– Գույների համադրման փորձերն անհաջողությամբ չավարտելու համար կարելի է ավելացնել մի քիչ մոխրագույն: Այս գույնը կարողանում է ներդաշնակություն մտցնել երանգների մեջ:

– Նախընտրելի չեն գունավոր տաբատները: Կապ չունի, թե ով եք դուք եւ ինչով եք զբաղվում. խուսափեք վառ գույնի տաբատներից: Տաբատը զգեստապահարանի այն պահպանողական մասն է կազմում, որը չի սիրում նման փորձարկումներ` գույնի հետ կապված: Այն իր մասին ասում է ավելին, քան պիջակը կամ բլուզը, այդ պատճառով ավելի ճիշտ է ընտրել դասական ջինսե կամ ավելի հանգիստ երանգների տաբատներ:

– Պետք է ընտրել հավասարազոր գույներ: Համատեղության արդյունքն ավելի ներդաշնակ է ստացվում, երբ ոչ միայն գույները, այլ նաեւ երանգներն են համապատասխանեցվում:

– Գունային հակառակ բեւեռները միմյանց հանդեպ ձգողական ուժ ունեն: Նման համարձակ քայլը խոսում է այն մասին, որ դուք վստահ եք ձեր ոճի մեջ եւ բավականին փորձառու` մոդայի աշխարհում: