«168 Ժամ» թերթում հունվարի 15-16-ին տպագրված «Կազմակերպված պետությունը»` օդում եւ երկրի վրա» խմբագրականում եւ նույն թեմայով հոդվածում հեղինակը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին մեղադրում է Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռում մահացած երիտասարդի, ինչպես նաեւ՝ չվերթի ուշացման պատճառների մասին օդանավակայանում տեղեկատվություն չտրամադրելու համար: Ի գիտություն հայտնում ենք, որ նման տեղեկատվություն օդանավակայանը նույնիսկ իրավունք չունի տրամադրել, քանի որ դա տվյալ ավիաընկերության տեղեկությունն է: Ի դեպ, չվերթերի ուշացման մասին տեղեկատվությունը օդանավակայանին նույնպես տրամադրվում է ավիաընկերությունների կողմից:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ»
ՓԲԸ հանրային կապերի ծառայություն