Մոսկվայում բնակվող հայտնի ռեժիսոր եւ դերասան, 42-ամյա Տիգրան Քեոսայանը երեկ սրտի տագնապով տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվել: Շտապօգնության բժիշկների նախնական ախտորոշմամբ` Տ. Քեոսայանի մոտ սրտի սուր ինֆարկտ է եղել: Հիվանդանոցում այդ ախտորոշումը հաստատվել է եւ որոշում է կայացվել անհապաղ վիրահատել ռեժիսորին: Ներկայումս, ըստ բժիշկների, Տիգրան Քեոսայանի վիճակը կայուն է եւ այլեւս տագնապ չի հարուցում: