Մշակույթի նախարարությունն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Վենետիկում, նախատեսում է Հայաստանի մշակույթի կենտրոն ստեղծել։ Այդ կենտրոնը պետք է լինի ՀՀ սեփականությունը ու ծառայի հայկական մշակույթի քարոզման ու ներկայացման գործին։ Այժմ օրակարգում տարածքի ձեռքբերման հարցերն են։