Ադրբեջանի օրեր

17/12/2007

Դեկտեմբերի 17-20-ը Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվեն Ադրբեջանի օրեր՝ ադրբեջանցի իրավապաշտպանների եւ լրագրողների մասնակցությամբ: Ադրբեջանի օրերն անցկացվելու են Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հանդես կգա «Հանրակրթության դերը հայ-ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում» թեմայով: Ադրբեջանի օրերի ընթացքում կցուցադրվի «Բացեք սահմանը» վավերագրական կինոնկարը, մրցանակներ կհանձնվեն հայ-ադրբեջանական հարաբերություններին նվիրված լավագույն շարադրության, պլակատի եւ նկարի հեղինակներին: