Հանդիպել է Սեմնեբիին

21/11/2007

Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը։ Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի, շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին եւ առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր։ Լ. Տեր-Պետրոսյանը Փ. Սեմնեբիին է ներկայացրել ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունները, որոնք հնչեցվել էին վերջին հանրահավաքում։ ԵՄ հատուկ ներկայացուցչին են հանձնվել նաեւ քաղաքացիների իրավունքների խախտման եւ ոստիկանության բռնարարքների մասին Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակի կողմից կազմված տեղեկանքների առաջին 3 թողարկումները։