Նոյեմբերի 15-ին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի սրահում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոին ՉԺՀ-ում դեսպան Վահագն Մովսիսյանին է հանձնել հավատարմագրերը: Արարողությունից հետո քննարկվել է Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման, ինչպես նաեւ՝ Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի բացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին հարցեր: