Այլընտրանքներ շատ ունեն

19/11/2007

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի ասելով՝ իրենց ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, բացի առաջադրվելուց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելուց, այլ տարբերակներ էլ ունի: Հարցին, թե այս երկուսից որի՞ կողմնակիցն է Րաֆֆի Հովհաննիսյանը, Ս. Սաֆարյանը երեկ ԱԺ բրիֆինգում պատասխանել է. «Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա նախագահի ընտրության գործընթացին մասնակցության առումով ունի միայն այդ երկու տարբերակը, եւ չկան այլ տարբերակներ: Ձեր նշած տարբերակներն այդ այլընտրանքներից ընդամենը երկուսն են»: Այդուհանդերձ, նա նշել է, որ «Ժառանգության» վերջնական որոշումը կհնչի կուսակցության համագումարի ժամանակ, իսկ թե երբ է այն լինելու` Սաֆարյանը տեղյակ չէ: