Երեկ ԱԺ-ն 85 «կողմ», 0 «դեմ», 11 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ներառվեց նաեւ ՀՅԴ առաջարկը, համաձայն որի` յուրաքանչյուրի անձնագրում ընտրություն կատարելուց հետո պետք է դրոշմանշան դրվի` կանխելու համար կրկնակի քվեարկության հնարավորությունը: Ի դեպ, երեկ օրենքն ուղարկվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եւ մեր տեղեկություններով՝ այսօր այն կվավերացվի ու անմիջապես կմտնի ուժի մեջ: Հիշեցնենք, որ օրինագծում ներառվել էր դրույթ, ըստ որի` այն ուժի մեջ է մտնում ոչ թե վավերացվելուց 10 օր հետո, այլ նույն օրը: