ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այս տարվա հունվար-հոկտեմբերին ստացել է ավելի քան 3130 դիմում-բողոք: Գրավոր դիմում-բողոքներով դիմել է 2793 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում ընդունվել է քննարկման 292, փոխանցվել է այլ մարմինների 56, չի ընդունվել քննարկման 337, ուսումնասիրության ընթացքում է 68 դիմում: Դիմողներին ներկայացվել են իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները 115 դեպքում: Դրական լուծում է տրվել 77 դիմում-բողոքի, ինչի արդյունքում վերականգնվել է 320 անձանց խախտված իրավունքը: Վերոնշյալ ժամանակահատվածում մեծ թվով դիմում-բողոքներ են ուղղվել ՀՀ Ոստիկանության (118), դատարանների (116), ՀՀ Դատախազության (82), Երեւանի քաղաքապետարանի (74) դեմ: Ամենաքիչ թվով դիմումներ ուղղվել են ՀՀ կառավարության (9), Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերով հանձնաժողովի (9) ու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության (7) դեմ: Դիմում-բողոքներից 564-ը ստացվել են Երեւանից, 65-ը` Լոռուց, 49-ը` Կոտայքից, 43-ը` Շիրակից եւ այլն: Ամենաքիչ թվով բողոքներ ստացվել է Վայոց Ձորից` 9: Խոցելի խմբերից պաշտպանը ստացել է 56 բողոք, այդ թվում` 21-ը փախստականներից, 16-ը` հաշմանդամներից, 15-ը` սոցիալապես անապահովներից, 3-ը` բռնադատվածներից եւ 1-ը` երեխաներից: