Երեկ ԱԺ գրեթե բոլոր պատգամավորները դժկամությամբ էին միմյանց հաղորդում այն լուրը, որ ԱԺ փոխնախագահ կարող է դառնալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեւիկ Պետրոսյանը: Վերջինիս շատերը համարում են դաշնակցական (նա 2003թ. ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է ՀՅԴ համամասնական ցուցակում) եւ, մեջբերելով հայտնի թեւավոր խոսքը, թե` նախկին դաշնակցականներ չեն լինում, հայտարարում էին, թե չի բացառվում, որ իրենցից շատերը փակ, գաղտնի քվեարկության ժամանակ իրենց դիրքորոշումն արտահայտեն նրան դեմ քվեարկելով: Իսկ երեկ նրանք նաեւ կատակում էին՝ ասելով, որ եթե հանկարծ Ա. Պետրոսյանը դառնա ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարող է երկու դաշնակցականների մեջտեղում նստելով՝ անընդհատ ցանկություններ պահել: