Կիոտոյի արձանագրության «Մաքուր զարգացման մեխանիզմ» նախագծի շրջանակներում իրականացվելու է Նուբարաշենի աղբավայրից կենսագազի ստացման եւ էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրի իրականացումը: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 18 մլն դոլարը որպես վարկ տրամադրելու են ճապոնական ընկերությունները: Սպասվում է, որ 16 տարիների համապատասխան աշխատանքների արդյունքում աղբավայրից մթնոլորտ մեթանի արտանետումները կկրճատվեն 100.000 տոննայի չափով: