Վարչապետը դեռ լռում է

04/11/2007

«Մոսկովսկիե նովոստի» թերթը երեկ անդրադարձել է Երեւանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 26-ին կայացած հանրահավաքին եւ դրա ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Թերթը փաստում է, որ Լ.Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակից վարչապետ Սերժ Սարգսյանը դեռեւս չի պատասխանել առաջին նախագահի կողմից հնչեցված մեղադրանքներին, սակայն իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հեռուստաեթերը լծված է առաջին նախագահին վարկաբեկելու գործին: Թերթը նշում է նաեւ, որ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձի շուրջ ընթացող գործընթացներին առավել ուշադիր հետեւում են Ադրբեջանում, որտեղ քաղաքագետները կարծում են, որ եթե Լ.Տեր-Պետրոսյանը նորից գա իշխանության, ապա ամեն կերպ փորձելու է ԼՂՀ բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել ԼՂՀ իշխանություններին, ինչը էապես կթուլացնի Ադրբեջանի դիրքերը: