2006թ. Երեւանի իշխանությունները մտադիր են ձեռնամուխ լինել Երեւանյան լճի հատակի մաքրմանը: Քաղաքապետ Երվանդ Զախարյանի ասելով՝ լճի հատակի մաքրման աշխատանքները կտեւեն երեք տարի: Նրա տվյալներով՝ լճի հատակում կա ավելի քան 1 մլն խմ տիղմ: Այդ աշխատանքներում նրանք մտադիր են ներգրավել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, որի նոր շենքը կառուցվում է Երեւանյան լճի ափին: Նախատեսվել է նաեւ 700.000 դոլար տրամադրել Հրազդանի կիրճում կատարվող աշխատանքների համար: