«Վա, պուստոյ ինտերվյու 15.000 եվրո?»

12/05/2005

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը Արդյունաբերողների եւ գործարարների միության երեկվա համագումարում հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, ավելացնելով՝ «15.000 եվրո տվեք՝ կպատասխանեմ»: Չնայած բենզինի համար տուրքերը Բարսեղ Բեգլարյանն օրեցօր արժեզրկվող դոլարով է վճարում, բայց եվրոյով է «հարցազրույց տալիս»: Հիշեցնենք ամիսներ առաջ մոդելյոր Վ. Զայցեւի հագուստների խանութի բացման առիթով Բ. Բեգլարյանի պատմած հին անեկդոտը. «Ադրբեջանցին Մոսկվայում մտնում է շքեղ հագուստի մի խանութ: Ուսումնասիրում է ամենամեծ չափսի կանացի ներքնազգեստը եւ հարցնում գինը: Լսելով, որ արժե 100 ռուբլի, զարմանում է. «Վա, պուստոյ տրուսիկ, 100 ռուբլեյ»: Այս իրավիճակին համապատասխանում է մեկ այլ հին անեկդոտ. մեկը շուկայում վաճառողին հարցնում է, թե ինչ արժե հավը, եւ ստանում պատասխանը՝ «100 դոլար»: Երբ գնորդը զարմացած հարցնում է, թե ինչո՞ւ է այդքան թանկ, վաճառողը պատասխանում է՝ «Վիզ փող ա պետք»: