Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին հոկտեմբերի 23-ին, ժամը 17:55-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի «25 ԼՏ 099» պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի «68 ՍՕ 928» պետհամարանիշով ավտոմեքենային: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայության հաղորդմամբ` վթարի հետեւանքով «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1933թ. ծնված Պարույր Սարգսյանը տեղում մահացել է, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդ` 1970թ. ծնված Վաղինակ Կիրակոսյանը եւ ուղեւոր` 1968թ. ծնված Արթուր Ասատրյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է բավարար: