ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կիրակի օրը ՄԱԱ-ում հայտարարել է, թե Հայերի ցեղասպանությունը ճանաչող 106 բանաձեւը յուրօրինակ թեստ է ամերիկյան դեմոկրատիայի համար: Միաժամանակ նա հայտարարել է, թե ինքն անկեղծորեն չէր ցանկանա, որպեսզի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցություն սկսվեր` թե ով է Հայաստանի իսկական բարեկամը: Կ. Զատուլինի հավաստմամբ` բանաձեւը Կոնգրեսում չի ընդունվի, քանի որ «ամերիկացիները բացահայտ առեւտուր են վարում Թուրքիայի հետ»: