Նոյեմբերի 3-ին կայանալու է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման առաջին աճուրդը: Սա նշանակում է, որ Կառավարությունն օրենքով վճարովի է դարձրել «գոլդ» պետհամարանիշերը: Դրա համար պարզապես պետք է մասնակցել աճուրդի եւ տվյալ պետհամարանիշի համար առաջարկել ավելի բարձր գին: Լոտերի մեկնարկային գինը սկսում է համարանիշի տրամադրման պետական տուրքի վճարի 10-ապատիկի, 20-ապատիկի, 50-ապատիկի եւ 100-ապատիկի չափով: Պետհամարանիշերի պետական տուրքն էլ կախված է տվյալ մեքենայի գնից. որքան թանկ է մեքենան, այնքան բարձր է համարանիշի պետական տուրքը: Աճուրդները 20 օրը մեկ կազմակերպում եւ անցկացնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը, եւ դրան կարող են մասնակցել իրենց անունով հաշվառված տրանսպորտային միջոց ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Աճուրդի մասնակիցը պետք է ներկայացնի տրանuպորտային միջոցի տնoրինման իրավունքը հաuտատող փաuտաթուղթ եւ լոտի մեկնարկային գնի 5 տոկոuի չափով նախավճարի վճարման անդորրագիրը: