Երվանդ Քոչարի 21/1 հասցեի մի խումբ բնակիչներ ահազանգում են, որ վերջին օրերին խիստ վատացել է խմելու ջրի որակը. ջուրը նավթի համ ունի, ջրի հետ կարմիր ավազահատիկներ են գալիս, եւ այլն: Բնակիչները ենթադրում են, որ մեծ թափ առած ճանապարհաշինարարության արդյունքում հավանաբար վնասվել է ջրի խողովակը, եւ կեղտաջրերը խառնվում են խմելու ջրին: «Երեւան ջուր» ընկերությունից տեղեկացրին, որ 1-85 վթարային ծառայությունը բնակիչներից նման ահազանգ չի ստացել, սակայն խոստացան պարզել ստեղծված իրավիճակի պատճառները: