Անցած օրերին ոչնչացվել է Գառնիի Քարերի սիմֆոնիայի բավականին մեծ հատված: Նախորդ տարի այս ոչնչացման գործընթացը կարծես թե կասեցվել էր, սակայն ամայության մատնված այդ գեղատեսիլ տարածքը նորից է հայտնվել բարբարոսների ուշադրության կենտրոնում: Բնության կողմից մշակված հղկված բազալտե վեցանկյուն քարերը հերթական անգամ գայթակղել են ոմանց: «Կառուցման» նպատակներով երկաթե ձողերով ջարդում են եւ առանձնացնում պիտանի բեկորներն ու հանձնում համապատասխան պատվիրատուներին: Բանվորները վախենում են անուններ նշել եւ դեմքերը շրջում են տեսախցիկից: Թե ով եւ ինչու է ոչնչացնում բնության այդ հրաշքը, դեռեւս հայտնի չէ: