Ապագան այգեգործությանն է

12/05/2005

Նախկինում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղն ունեցել է շուրջ 200 հա խաղողի այգի: Այժմ՝ ընդամենը 60-70 հա: Վերջին տարիներին այգիների վերականգնման միտում է նկատվում: Դրան նպաստել է նաեւ արտադրանքի իրացման խնդրի կարգավորումը: Արդեն 3 տարի Երեւանի կոնյակի գործարանը պայմանագիր է կնքում բնակչության հետ՝ 1 կգ խաղողը գնում է 150 դրամով: Գյուղացին մթերված խաղողի դիմաց վճարվում է աշխատանքային 3 օրվա ընթացքում: Արմավիրի պահածոների գործարանն էլ մթերում է մյուս գյուղմթերքները: Այգիներից ստացված տարեկան միջին եկամուտը նրանք դժվարանում էին հաշվարկել. «Տարին որ լավ ա լինում, բերքն էլ է շատ լինում, էլի մեր տանջանքն իրեն արդարացնում ա: Երեք տարի ա արդեն ծիրանի բերքը վատ ա, իսկ մի քանի տարի առաջ ծիրանն էնքան շատ էր՝ թթվել էր, ձեռը կրակն էինք ընկել, հիմա էլ թարս ա՝ էս գործարանները մեզ ահագին օգուտ են տալիս, բերքը առնում են, բայց էս տարին լավը չէր»:

Գյուղնախարարությունն անցած տարվա ցրտահարության դիմաց որպես փոխհատուցում` խաղողի 5000 արմատակալներ եւ ծիրանի, դեղձի, խնձորի տնկիներ է տվել Մուսալեռին: