Ամերիկացի գիտնականները մարտկոցիկներ են ստեղծել դյուրակիր համակարգիչների եւ ձեռքի հեռախոսների համար, որոնք կարող են առանց կուտակիչների լիցքավորման աշխատել 30 տարի, հաղորդել է «Next Energy News» գիտատեղեկատվական հրատարակությունը: Նոր մարտկոցում էներգիայի աղբյուրը բետա մասնիկներ ճառագայթող ռադիոիզոտոպներն են: Այսպես կոչված՝ «բետավոլտային» մարտկոցիկները ճառագայթաակտիվ չեն եւ գործողության ժամկետը լրանալուց հետո բանեցված տարրերը թունավոր չեն, ճառագայթաակտիվ չեն եւ վտանգ չեն ներկայացնում: Նման մարտկոցիկների պատյանը կարող է լինել բավականին փոքր եւ բարակ: Դրա հետ մեկտեղ, ներկայիս սնուցման տարրերի համեմատությամբ, նորույթը չի տաքանա: Եթե ամեն ինչ ընթանա ծրագրվածին համապատասխան, երկարակյաց մարտկոցիկները կարող են խանութների վաճառասեղաններին հայտնվել արդեն երկու-երեք տարի հետո, եւ «ձեր նոր լեպտոպը կարող է անլար ռեժիմով առանց լիցքավորման աշխատել 30 տարի». նշել է հրատարակությունը: