Դրական են տրամադրված

01/10/2007

Ֆրանսիայում քաղաքական վերնախավը հիմնականում բավական դրական է տրամադրված Հայոց ցեղասպանության ուրացման պատժելիության օրինագծի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը` տեղեկացնելով, թե դեռեւս հայտնի չէ Ֆրանսիայի Սենատի օրակարգում հարցի քննարկման ժամկետը: Ըստ Է. Նալբանդյանի` չնայած նրան, որ այս տարի Ֆրանսիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նախագահ եւ խորհրդարան է փոխվել, հնարավոր է՝ հարցը նորից ներառվի օրակարգում, քանի որ դրա նկատմամբ տրամադրվածությունը դրական է: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը 2006թ. հոկտեմբերի 12-ին ընդունել էր ցեղասպանության մերժումը պատժող օրենքի նախագիծ, որը Ցեղասպանությունը մերժելու համար սահմանում է պատիժ`1 տարի ազատազրկումից մինչեւ 45.000 եվրո տուգանք: Օրինագիծը ներկայացված է Սենատի հաստատմանը: