Փերինան տեղյակ չէ

26/09/2007

«Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հարցը Վաշինգտոնում քննության է առնվում: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի մասին չեն մոռացել, սակայն դեռեւս չեմ կարող ասել, թե նոր դեսպանի թեկնածությունը երբ կլինի»,- երեկ լրագրողներին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: Վերջինս հավաստիացրել է միայն, որ այդ թեկնածուն ինքը չի լինելու: Հիշեցնենք, որ ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսի կողմից դրված վետոյի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հայկական լոբբինգի ճնշման արդյունքում Սպիտակ տունը 2 ամիս առաջ ստիպված եղավ հետ կանչել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: