«Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նախնական քննությունն ու օպերատիվ հետախուզական աշխատանքները շարունակվում են նույն արդյունավետությամբ: Համագործակցված աշխատանք է կատարվում ամբողջ իրավական համակարգի հետ: Ունենք վարկածներ, որոնցով շարունակվում է քննությունը»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` ավելացնելով, թե այսօր դեռեւս որեւէ կոնկրետ բան հնարավոր չէ ասել: