Գնացել է ՌԴ

26/09/2007

Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սերժ Սարգսյանը ՌԴ-ում հանդիպումներ կունենա ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, Եվրասիական տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի, Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ: Ի դեպ, Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Անդրանիկ Մանուկյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ու ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը: